- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Դոլարն ու եվրոն էժանացել են
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ
- ԿԸՀ անդամները մասնակցել են «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովի
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին
- Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները
- Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային
Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Օսկանյան
19:13 27 Նոյեմբեր 2022ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիրտարկել ուժի և իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։
Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի և իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատև լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի և իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որևէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։
Ադրբեջանական կողմը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։
Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձևավորվում է «ռևանշիստների» իշխանություն։
Պատերազմի «ռևանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռևանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին և այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռևանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումը արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։
Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին և դրանից առաջ ևս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր և անփոփոխ՝ Արցախի ժողվուրդն ունի և պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաև ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլև նստել է ինձ և մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, և ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսևորմամբ՝ ռեֆերենդումով։
Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռևանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսևորումն է։
– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական և քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։
– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականցրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։
– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։
– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքվարությունը։
– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։
– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր և որդի Ալիևիների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։
Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի և այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։
Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որևէ պատրաստակամություն, և կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։
Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձևավորվել թեկուզ չճանաչված Արցախում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական և հիմնավոր մտահոգություն։ Հետևաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը»։
Լրահոս
- Դոլարն ու եվրոն էժանացել են 17:52 31 Հունվար 2023
- ԿԸՀ անդամները մասնակցել են «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովի 17:41 31 Հունվար 2023
- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ 17:41 31 Հունվար 2023
- Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները 17:30 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը 17:19 31 Հունվար 2023
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային 17:08 31 Հունվար 2023
- Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում 16:57 31 Հունվար 2023
- Եղանակը Հայաստանում 16:46 31 Հունվար 2023
- 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 16:35 31 Հունվար 2023
- Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը 16:24 31 Հունվար 2023
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ 16:16 31 Հունվար 2023
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը 16:13 31 Հունվար 2023
- Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել 16:02 31 Հունվար 2023
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար 15:59 31 Հունվար 2023
- Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի 15:51 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի 15:48 31 Հունվար 2023
- Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ 15:40 31 Հունվար 2023
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին 15:31 31 Հունվար 2023
- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 4-ին 15:29 31 Հունվար 2023
- Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստը 15:18 31 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
15:05 25 Հունվար 2023 Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ.Արման Ղուկասյան Հետաքրքիր է նաև, որ, բացի արևմտամետ ռեսուրսներից, նման քաղաքականություն են վարել նաև իշխանամետ որոշ լրատվամիջոցներ.Արման Ղուկասյան
-
11:12 11 Հունվար 2023 Պահը դարակազմիկ է․ Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը Պահը դարակազմիկ է․ Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը
-
17:39 31 Դեկտեմբեր 2022 Արցախցիները մեր բոլորիս փոխարեն հիմա ճգնում են եւ դա աննպատակ չի. Ստեփան Դանիելյան Արցախցիները մեր բոլորիս փոխարեն հիմա ճգնում են եւ դա աննպատակ չի. Ստեփան Դանիելյան
Միջազգային լուրեր
-
19:32 31 Հունվար 2023 Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է. Շոլց Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է. Շոլց
-
19:21 31 Հունվար 2023 ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան մտադիր են ընթացիկ տարում ընդլայնել զորավարժությունների մասշտաբները ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան մտադիր են ընթացիկ տարում ընդլայնել զորավարժությունների մասշտաբները
-
19:10 31 Հունվար 2023 Արեւելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ուժերի եւ պաղեստինցիների միջեւ Արեւելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ուժերի եւ պաղեստինցիների միջեւ
Տնտեսություն
-
18:14 31 Հունվար 2023 Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը
-
17:52 31 Հունվար 2023 Դոլարն ու եվրոն էժանացել են Դոլարն ու եվրոն էժանացել են
-
16:35 31 Հունվար 2023 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը