03:16:40 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի գործունեությունը

    19:05 10 Փետրվար 2025

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ին պատկանող երկու հացի արտադրամասերի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

    Կասեցման հիմք են հանդիսացել տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից արձանագրված մի շարք խախտումներ:

    Մասնավորապես՝

    Երևան, Հրաչյա Քոչար 2ա հասցեում գործող արտադրամասում

    Առաստաղը չի ապահովել մասնիկների թափվելու և բորբոսի առաջացման վտանգի կանխարգելումը,

    Սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական տարածք,

    Չեն եղել ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար անհրաժեշտ սարքեր:

    Երևան, Շինարարների 12 հասցեում գործող արտադրամասում

    Պատերը, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,

    Արտադրական սարքավորումները, այդ թվում՝ եփման վառարանն ու դարակաշարերը, որոնք անմիջական շփման մեջ են սննդամթերքի հետ, չեն գտնվել նորոգ ու բարվոք վիճակում:

    Տեսչական մարմնի կողմից սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս