- ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ
- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը
Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար. Սաղաթելյան
12:54 14 Նոյեմբեր 2024Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերինեի անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։
Մարդ, ով հանդիսացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի հանցավոր հայտարարության կնքահայրերից մեկը, առնվազն կրում է պատասխանատվություն իր պրոպագանդած գործընթացի հետևանքների համար։ Իսկ այդ գործընթացի հետևանքն Արցախի ամբողջական հայաթափումը, այնտեղ իրականացրած էթնիկ զտումը և Բաքվի բանտերում ավելացող հայ ռազմագերիներն են։
Ուստի, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է անձամբ Շառլ Միշելի համար:
Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ, որոնց ղեկավարները ներկա էին նախորդ համանման միջոցառումներին:
Գնահատանքի է արժանի և կարևոր ձեռքբերում է տարբեր երկների խորհրդարանների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի արդարացի հայտարարությունները, որոնք դատապարտել են ոչ միայն COP29-ի անցկացումը Բաքվում, այլև, ընդհանրապես, այդ երկրի քաղաքականությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներն Արցախում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու հայ գերիների բանտարկությունն ու մարդու իրավունքների աղաղակող խախտումները։
Համաժողովին մասնակցող մեր բոլոր գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների հասցեական դատապարտում և բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»,- գրել է Սաղաթելյանը:
Լրահոս
- ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ 15:47 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 15:35 7 Դեկտեմբեր 2024
- ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին 15:21 7 Դեկտեմբեր 2024
- Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում 15:09 7 Դեկտեմբեր 2024
- Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր 14:49 7 Դեկտեմբեր 2024
- Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն 14:36 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 14:22 7 Դեկտեմբեր 2024
- Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները 14:00 7 Դեկտեմբեր 2024
- Սուրենավանում բախվել է մի քանի ավտոմեքենա. կա 7 վիրավոր 13:48 7 Դեկտեմբեր 2024
- Թրամփը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի բացման արարողությանը 13:37 7 Դեկտեմբեր 2024
- Այն պահին, երբ իրավապահ մարմինները սկսեցին ցրել բողոքը, այն խաղաղ էր. Վրաստանի օմբուդսմեն 13:25 7 Դեկտեմբեր 2024
- ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը 13:12 7 Դեկտեմբեր 2024
- Կոտայքում «Reanult Logan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է 12:59 7 Դեկտեմբեր 2024
- Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում 12:47 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:35 7 Դեկտեմբեր 2024
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի 12:23 7 Դեկտեմբեր 2024
- Արզականում բախվել են անչափահասի վարած Mercedes-ը և ՎԱԶ 2107-ը․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են 12:12 7 Դեկտեմբեր 2024
- Ասադը մնացել է Սիրիայում, նրա կինն ու երեխաներն արտերկրում են 11:56 7 Դեկտեմբեր 2024
- Թուրքիայի մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է ՀՀ իշխանությանը 11:44 7 Դեկտեմբեր 2024
- Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի 11:32 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 09:30 7 Դեկտեմբեր 2024 Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ» Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ»
- 16:13 6 Դեկտեմբեր 2024 ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
- 16:04 6 Դեկտեմբեր 2024 Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Տնտեսություն
- 12:47 7 Դեկտեմբեր 2024 Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում Ավելի քան 1200 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսում
- 15:03 6 Դեկտեմբեր 2024 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Սիմոնյան
- 22:36 5 Դեկտեմբեր 2024 Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին Հոսանքանջատումներ դեկտեմբերի 6-ին
Հասարակություն
- 15:47 7 Դեկտեմբեր 2024 ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ
- 15:35 7 Դեկտեմբեր 2024 Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
- 15:09 7 Դեկտեմբեր 2024 Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում Խոշոր հրդեհ՝ Երևանում կառուցվող էլիտար շենքի 2-րդ հարկում