- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայում
- Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան
- Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է
- Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում
- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
- Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին
- ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը. դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան
- ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը
Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
20:36 7 Փետրվար 2025ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին:
Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից:
ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի եւ պահեստի հաշվառում: Հակառակ պարագայում վերջիններս կտուգանվեն:
«Դրան հաջորդեց 2024 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որով կրկնակի բարձրացավ շրջանառության հարկի դրույքաչափը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` փոփոխությունը վերաբերում է 55 հազարից ավելի տնտեսավարողների գործունեությանը:
Հակոբ Ավագյանը մեջբերել է Կառավարության 2020 թվականի որոշումը, ըստ որի` պարտադիր է, որ օրենքներն ընդունելուց առաջ կատարվի դրանց ազդեցության գնահատում: Հակոբ Ավագյանը նաեւ ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է վեց ամսով հետաձգել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել լայնամասշտաբ իրազեկումը:
Տնտեսավարողների խոսքով հարկային փոփոխությունների հետեւանքով կբարձրանա ապրանքի գինը, կնվազի սպառումը, ոլորտն անկում կապրի: Ոսկու առեւտրով զբաղվողի պնդմամբ ոսկու վաճառքի 90 տոկոսն ապահովում է օտարերկրյա գնորդը:
Այս համատեքստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է մտածեն օրենսդրությամբ առաջարկվող բազմազան գործիքների կիրառման մասին: Կառավարության ներկայացուցիչը հորդորել է տնտեսավարողներին «Tax free» համակարգի կիրառմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից: Փոխնախարարն ընդգծել է, որ Կառավարությունում քննարկվում է ավելացված արժեքի հարկման համակարգը ոսկերչության եւ ադամանդագործության համար գրավիչ դարձնելու հարցը:
Օրենսդրական գործիքակազմերի շարքում հաջորդ կարգավորումը վերաբերում է փաստաթղթավորմամբ իրականացվող վաճառքին: ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով փաստաթղթով վաճառքը նույնիսկ կարող է շահավետ լինել վաճառողի համար: «Փոփոխության արդյունքում, եթե նույնիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հարկը վճարվի ոչ թե 5, այլ 1 կամ 2 տոկոս»,- ընդգծել է զեկուցողը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումները, նշել է, որ մի քանի ժամ տեւած հանդիպման ընթացքում տնտեսավարողները ներկայացրին իրենց խնդիրներն ու դիտարկումները, որոնց մի մասին տրվեցին պարզաբանումներ: Որոշ առաջարկներ էլ կգույքագրվեն եւ կքննարկվեն Կառավարության գործընկերների հետ: Պատգամավորը հավաստիացրել է, որ փոփոխություններով Կառավարությունը նպատակ չունի ավելացնել բյուջեի մուտքերը:
«Բյուջեն պետք է ծառայի տնտեսությանը եւ բխի տնտեսական քաղաքականությունից: Եթե առաջանում են որոշակի խնդիրներ, դրանք քննարկվում են»,- եզրափակել է Բաբկեն Թունյանը:
Լրահոս
- Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայում 17:49 27 Մարտ 2025
- Հույս ունեմ, որ սիրելի գյումեցիները «ոչ» կասեն ցինիզմին ու նվաճողականությանը․ Մամիկոն Ասլանյան 17:37 27 Մարտ 2025
- Վարդենիսի համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է 17:25 27 Մարտ 2025
- Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին 17:12 27 Մարտ 2025
- Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում 17:05 27 Մարտ 2025
- ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը. դեսպանը շրջայց է կատարել Տաթևի ՀԷԿ-ում 16:58 27 Մարտ 2025
- ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին 16:46 27 Մարտ 2025
- Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից 16:42 27 Մարտ 2025
- Ցանկացած մեկը, ով կփորձի ՀՀ քաղաքացուն սակարկման, առուվաճառքի առարկա դարձնել, պատասխան կտա օրենքի առաջ. Ալեքսանյան 16:34 27 Մարտ 2025
- ՊՆ վարչական համալիրում շարունակվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը 16:28 27 Մարտ 2025
- Շիրակի ԱԱԾ ղեկավարը Սարիկ Մինասյանի եղբայրն է, նա ներգրավված չէ ընտրական պրոցեսներին, բարեկամական այդ կապն ընտրություններին մի խառնեք. Շիրակի մարզպետ 16:17 27 Մարտ 2025
- Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն ձերբակալելու որոշում կա. նրանց կտանեն կալանավորման. փաստաբան 16:05 27 Մարտ 2025
- ՔՊ-ն ստացել է Գյումրիում կայանալիք ընտրությունների սոցհարցումների արդյունքները. Նիկոլի երեկվա պահվածքն ու այսօրվա իրադարձությունները պայմանավորված են դրանով. քաղաքագետ 15:53 27 Մարտ 2025
- Գերիների վերադարձի ժամկետներն անկախ են խաղաղության պայմանագրի ստորագրման փաստից. Սարգիս Խանդանյան 15:42 27 Մարտ 2025
- Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան 15:30 27 Մարտ 2025
- Ամփոփելով Սյունիքի մարզ կատարած այցը՝ դեսպան Քվինը վերահաստատում է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հաստատմանը, մշակութային ժառանգության պահպանությանն ու Հայաստանում ամերիկյան ներդրումների ապահովմանը 15:24 27 Մարտ 2025
- ՔՊ-ն համաձայնություն կտա դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին 15:23 27 Մարտ 2025
- Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացմանը. Տոկաև 14:56 27 Մարտ 2025
- ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշատական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. ՌԴ ԱԳՆ 14:40 27 Մարտ 2025
- Համաշխարհային օրակարգի շատ հարցերում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են. Զախարովա 14:38 27 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
20:40 26 Մարտ 2025 Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
-
18:41 26 Մարտ 2025 Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
-
16:16 26 Մարտ 2025 Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի
Քաղաքականություն
-
16:42 27 Մարտ 2025 Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից
-
17:12 27 Մարտ 2025 Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին Հայաստանի իշխանության դիրքորոշումը հաճախ հարցեր է առաջացնում. Զախարովան՝ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի մասին
-
16:46 27 Մարտ 2025 ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն