20:58:26 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին

    18:41 26 Մարտ 2025

    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Վրաստանի մաքսակետերում խնդիրներ են առաջանում հայկական բեռնատարների հետ կապված:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով հարցին՝ ասաց խնդրից տեղյակ են:

    «Տնտեսվարողները մեզ տեղեկացրել են, և մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ և, ըստ էության, նախնական պատասխան-դիրքորոշումը հետևյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

    Ուզում եմ նշել, որ առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք, և կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք»,- ասաց նախարարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս