08:39:13 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փերիս Հիլթոնը մայր է դարձել

    01:35 26 Հունվար 2023

    Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը տոնում է որդու լույս աշխարհ գալը։ Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

    Նա լուսանկար է տեղադրել իր ինստագրամյան հարթակում և նկարին կից գրել.

    «Դու արդեն անսահման սիրված ես💙»:

    Փերիսի հետևորդները մեկնաբանությունների բաժնում շնորհավորել են ուրախալի լուրի առիթով:

    Նա հարցազրույց է տվել People ամսագրին՝ նշելով որ երազել է մայրանալ, և հավելել, որ երջանիկ է, որ հանդիպել է իր ամուսնուն՝ Քարթեր Ռեյումին։

    Հիլթոնը և Ռեյումը նշանադրվել են 2021 թվականի փետրվարին՝ ավելի քան մեկ տարի միասին լինելուց հետո և ամուսնացել նոյեմբերին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս