03:28:34 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը կայցելի Չինաստան, Սի Ծինփինը՝ Ռուսաստան

    22:14 10 Փետրվար 2025

    Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախապատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Պեկին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը  Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

    Նա հստակեցրել է, որ խոսքը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումների և սեպտեմբերին Պեկինում կայանալիք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված տոնակատարության մասին է։

    «Այո, այցերը նախապատրաստվում են։ Մենք փոխադարձաբար մեծ նշանակություն ենք տալիս այս խորհրդանշական օրերին, այցերը կարևոր են նաև երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այդ պատճառով էլ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,- ասել է Պեսկովը։

    Ավելի վաղ Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը հայտնել էր, որ Սի Ծինփինն, ընդունելով մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերը, իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Չինաստան՝ մասնակցելու Պեկինում Հաղթանակի տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք կայանալու են սեպտեմբերի սկզբին։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս