- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ
Թագուհի Թովմասյանը Բունդեսթագի իր գործընկերներին է փոխանցել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը
21:23 29 Մարտ 2023Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող հայկական պատվիրականության կազմով Բունդեսթագում հանդիպում ունեցանք «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի և Բունդեսթագի պատգամավորների ու քաղաքական, հասարակական գործիչների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Ելույթիս մեջ անդրադարձ կատարեցի Արցախյան հակամարտությանը, խոսեցի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Նկարագրեցի, թե ինչպես «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ փակվեց Բերձորի միջանցը, սակայն Արցախի իշխանության կողմից Կաշենի հանքավայրի գործարկման կասեցումից հետո անգամ, Ադրբեջանը՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհը չի բացում: Այժմ Ադրբեջանը պատճառաբանում է, թե հայերը զենք են տեղափոխում Արցախ, պետք է սքաներ տեղադրվի:
Բունդեսթագի իմ գործընկերներին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական մտահոգությունները և դիտարկել Գորիսից դուրս եկող ցանկացած մայրուղում, փողոցում, կածանում (Տեղ գյուղի մոտակայքում) սքաների տեղադրման հարցը, որը հնարավորություն կտա համոզվելու՝ կա՞ զենք, թե՞ ոչ բեռների մեջ: Այդուհանդերձ, Արցախի կյանքի ճանապարհը մնում է փակ:
Բունդեսթագի իմ գործընկերներին փոխանցեցի Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ուղերձը՝ իբրև Արցախի կառավարության տեսակետ, որ Արցախը պատրաստ է չեզոքացնել ադրբեջանական կեղծ մտահոգություններն առ այն, որ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, որի ստահոդ լինելը կարող էր բացահայտել ռուս խաղաղապահների կողմից առաջարկված՝ բեռնատարների համար սքաներ սարքի տեղադրումը Գորիսից Արցախ եկող ճանապարհին, սակայն Ադրբեջանը դրան ևս համաձայն չէ, Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է մնալ փակ, որովհետև այդ կերպ Ադրբեջանը փորձում է ապահովել իր հիմնական նպատակները՝ ճնշումներով, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով Արցախի բնակչության հպատակեցումը: Պետնախարարը նշել էր, որ նույնիսկ պատրաստ էին այդպիսի կառուցողական քայլերի, թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ միջանցքի նկատմամբ ողջ վերահսկողության գործառույթը ստանձնել էին ռուս խաղաղապահները և նրանց չվստահելու որևէ պատճառ չկար:
Իմ խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեցի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հայտարարության համար, առ այն, որ «վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա»:
Ընդգծեցի, որ մենք՝ հայերս, աշխարհի հնագույն ազգերից մեկն ենք, և մշտապես մաքառել ենք մեր պատմական հայրենիքում խաղաղ ապրելու համար։ Ադրբեջանը, շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը, այսօր Արցախի ժողովրդին փորձում է բնաջնջել իր հայրենիքում՝ 120 հազար հայ բնակչությանը պահելով պատանդի կարգավիճակում, ստեղծելով անմարդկային պայմաններ, զրկելով նրանց սննդի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից, թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Այս համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, քանի որ հակառակը կնշանակի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։
Շեշտեցի քաղաքակիրթ հանրության աջակցության կարևորությունը Արցախի հարցում՝ նշելով, որ Ֆրանսիան հայերիս կողքին է, իսկ Գերմանիայի կանցլերի խոսքը ոգեշնչող էր։ Գերմանիայի խորհրդարանականներին խնդրեցի իրավական ընթացք տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցին՝ հղում անելով կանցլերի խոսքին։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև Հայաստանում ժողովրդավարությանը, խոսքի ազատությանն առնչվող հարցերին։ Կարևորեցի, որ ազատ խոսքը միշտ պաշտպանության կարիք ունի. խոսքի ազատության համար պայքարն ամենօրյա գործընթաց է և, ցավոք, այսօր էլ կան խնդիրներ Հայաստանում: Այս ամենի մասին խոսել է նաև “Freedom House”-ը, որն իր զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, հիշատակել է՝
Հայաստանի կառավարության կողմից լրտեսական սարքերի կիրառմամբ լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին թիրախավորելը,
իշխանությունների կողմից ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները,
լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելը․․․
Իմ խոսքում զուգահեռներ անցկացրեցի ժողովրդավար ուղիով շարժվող Հայաստանի և ցեղասպան քաղաքականությամբ առաջնորդվող ագրեսոր Ադրբեջանի միջև՝ մասնավորապես նշելով, որ մենք, իհարկե, կցանկանանք Հայաստանում խոսել ու քննարկել կանանց իրավունքների, իրավահավասարության թեման, սակայն ադրբեջանական զինված ուժերը 2022թ․ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հայ կանանց սպանեցին, մարմինները խոշտանգեցին, փորագրություններ արեցին կանանց դիակների վրա․․․
Մենք կարող էինք քննարկել տարբեր կոնվենցիաներին կամ ընդհանրապես ժողովրդավարությանն առնչվող հարցեր, բայց Ադրբեջանը կրակ է բացում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հայ խաղաղ բնակիչների ուղղությամբ, օկուպացրել է այն տարածքները, որտեղ անցել է իմ մանկությունը․․․
Եվ վերջում, կարևորելով նաև Գերմանիայի ջանքերը Բաքվում բացված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «ռազմական ավարի պուրակի» փակման ուղղությամբ, ընդգծեցի նաև Եվրամիության ջանքերի շարունակականության կարևորությունը ագրեսոր Ադրբեջանին պատժելու, ցեղասպան նպատակներից հետ կանգնեցնելու համար»։
Լրահոս
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան 23:56 9 Հունիս 2023
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին 23:40 9 Հունիս 2023
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 23:28 9 Հունիս 2023
- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան 23:16 9 Հունիս 2023
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից 23:14 9 Հունիս 2023
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ 22:54 9 Հունիս 2023
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ 22:48 9 Հունիս 2023
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը 22:41 9 Հունիս 2023
- ՀՀ ԱԳՆ Պատվո շքանշան է շնորհվել հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղարին 22:29 9 Հունիս 2023
- ՄԻ պաշտպանը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հետ հանդիպմանը նաև առանձնացրել է անհադուրժողականությանը, ատելության խոսքի տարածմանն ու ծայրահեղ բևեռացմանը 22:13 9 Հունիս 2023
- Նախագահ Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել 22:00 9 Հունիս 2023
- ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում 21:48 9 Հունիս 2023
- Գարեգին Բ-ն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին 21:37 9 Հունիս 2023
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ 21:33 9 Հունիս 2023
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում 21:25 9 Հունիս 2023
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:48 9 Հունիս 2023 Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
-
19:52 9 Հունիս 2023 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
-
21:48 9 Հունիս 2023 ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
Տնտեսություն
-
23:56 9 Հունիս 2023 Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
-
18:49 9 Հունիս 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
-
15:20 9 Հունիս 2023 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով. ԱԺ պատգամավոր
Հասարակություն
-
09:56 10 Հունիս 2023 «Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է «Հրապարակ». Կարծիք հայտները մե՞ղք է
-
09:23 10 Հունիս 2023 «Փաստ». Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից» «Փաստ». Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»
-
09:12 10 Հունիս 2023 «Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ «Ժողովուրդ». Թաղապետի օգնականն առաջինն է կրակել իր մեքենայից. բացառիկ