10:11:51 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ գտնելու խաղաղ լուծումներ». Հռոմի պապը կրկին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ

    11:07 30 Հունվար 2023

    Հռոմի քահանայապետ Ն․Ս․ Ֆրանցիսկոսը կրկին անգամ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ:

    «Վերահաստատում եմ իմ կոչը Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող մարդասիրական ծանր իրավիճակի առնչությամբ։ Իմ մտերմությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ձմռան կեսին ստիպված են դիմակայել այս անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը՝ մարդկանց բարօրության համար խաղաղ լուծումներ գտնելու նպատակով», - հայտարարել է Հռոմի պապը:

     

    Այս ուղերձը Հռոմի Պապը հնչեցրել է Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալների առջև։

    Որպես ավանդույթ՝ քահանայապետը Անջելուս Դոմինի կիրակնօրյա աղոթքից հետո հանդես է գալիս միջազգային մտահոգիչ հիմնախնդիրների առնչությամբ, ինչը հեռարձակվում է ռադիո և հեռուստատեսությամբ ու լայնորեն լուսաբանվում սոցիալական ցանցերի միջոցով։

    Լաչինի միջանցքի հումանիտար հետևանքներին Հռոմի Պապն անդրադարձել էր նաև անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս