- «Արցախյան մշակույթի պահպանման գործընթացի մեկնարկը տրվեց». «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Մենք կանք» նախաձեռնության կողքին է
- Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան
- «Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս». Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Օզբիլիզին
- Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած
- Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան
- Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան
- Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր կարիքավոր երեխայի ձեռք մեկնելն է. 1946թ.-ի դեկտեմբերի 11-ին ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը
- Հայաստանի իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում. Բորել
- Թոքմաջյանը` ագրարայինի ռեկտո՞ր. Yerkir.am
- Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան
Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
14:59 28 Մարտ 2023ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները պեղումներ են իրականացրել Լեռնակերտի N 1 դամբանադաշտում:
ԳԱԱ-ից հայտնում են, որ բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին (Ք.ա. XVI դ. II կես-XV դ. I կես) վերագրվող թաղումներ, որոնցում միաժամանակ հանդիպել են և՛ միջինբրոնզեդարյան կարմիրբերդյան, և՛ ուշբրոնզեդարյան առարկաներ։ Անցումային փուլի (միջին բրոնզից ուշ բրոնզ) այս դամբաններն ունեն 5-15 մետր տրամագծով հենապատ-կրոմլեխ։ Խցերը հիմնահողային են՝ ուղղված հյուսիս-հարավ։ Ուշ բրոնզի տարբեր փուլերին վերագրվող թաղումներում աճյունը դրված է եղել դիադրման և վերաթաղման եղանակներով։ Այս դամբաններում ուղեկցող գույքը խեցանոթներն են, հազվադեպ՝ ուլունքներ։ Երկաթի դարի վաղ շրջափուլին վերաբերող դամբաններն ունեն հենապատ-կրոմլեխներ (8-20 մ տր.), մանր քարերից կազմված ոչ բարձր թմբեր և արևելք-արևմուտք ուղղված սալարկղային խցեր։ Երկաթեդարյան իջեցուկ դամբաններում փաստագրվել են խմբային եղանակով արված թաղումներ։ Բացահայտվել է, որ այս դամբանախմբում խեղված չորս դամբաններն արևելյան հատվածում ունեն կցակառույցներ՝ նախատեսված թաղումն ուղեկցող գույքի համար։
Երկաթեդարյան ամրոց Վարի Բերդի բլրի արևելյան լանջին օդալուսանկարահանման միջոցով հավաստվել է «անվաձև» կառույց, որը բաղկացած է կից շրջանաձև այլ կառույցներից։ «Անվաձև» կառույցներ Հայաստանում հայտնի են Արագածի նախալեռներում, որտեղ դրանք հանդիպում են «անապատի օդապարուկներ» կոչված հուշարձանների համատեքստում։ «Անվաձև» կառույցի մնացորդներ փաստագրվել է նաև Արագած լեռան ամենաբարձրադիր հնավայրում՝ Կարմիր Սարում, որտեղ պեղումներով բացահայտվել են վիշապ քարակոթողների կուտակում՝ իրենց նախնական միջավայրում։ Լեռնակերտի օրինակն առանձնահատուկ է նրանով, որ այն առաջին անգամ փաստագրվում է ամրոցի համատեքստում։ Սակայն վերջինիս գործառույթը դեռ պարզ չէ։
Պեղումներով գտնվել են մեծ թվով խեցեղեն և քարե առարկաներ՝ անոթներ, աղորիքներ, անվակներ և այլն, կենդանական ոսկորներ՝ հիմնականում ընտանի՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններ։
Լեռնակերտի պեղումները կարևորվում են ուշբրոնզեդարյան հասարակության ուսումնասիրության առումով։ Մասնավորապես, լայն արձագանք է գտել Լեռնակերտի հնագույն ԴՆԹ-ի հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ համաժամանակյա, սակայն տարբեր դամբանախմբերում արված թաղումներում բացված կմախքները ազգակցական կապեր չեն ունեցել։ Դա վկայում է, որ համայնքներում ապրել են տարբեր գերդաստաններ։
Լեռնակերտի ուշբրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխությունների դինամիկայի հետազոտությունը հնարավորություն է տալիս մեկ համալիրում երկու ամրոցների տվյալներով հետևել պաշտպանական համակարգի ձևավորման, կառուցման գործընթացներին։ Շնորհիվ Լեռնակերտի դամբանադաշտի տվյալների՝ Արթիկի, Հառիճի, Հոռոմի, Մաստարայի, Թալինի և Լճաշենի տվյալների հետ բաղդատման, ուրվագծելի են դառնում ուշ բրոնզի դարում բարդ հասարակությունների ձևավորման գործընթացները։ Ամրոցներում, դամբանադաշտերում նշմարվում են ինչպես առանձնաշնորհյալների, այնպես էլ զինվորների, կրոնական սպասավորների և առևտրականների խմբերը։
Պեղումների արդյունքների վերաբերյալ հոդվածներ են տպագրվել հայաստանյան և արտասահմանյան պարբերականներում, զեկուցվել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտաժողովներում։
Լեռնակերտի հնագիտական արշավախումբը գործել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի և Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համաֆինանսավորումներով՝ «Արագած լեռան հյուսիս-արևմտյան լանջերի բրոնզեդարյան լանդշաֆտի ձևափոխման միտումները» թեմայի շրջանակներում։
Լրահոս
- «Արցախյան մշակույթի պահպանման գործընթացի մեկնարկը տրվեց». «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Մենք կանք» նախաձեռնության կողքին է 16:00 11 Դեկտեմբեր 2023
- Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է մոտ ապագայում այցելել Հայաստան 15:45 11 Դեկտեմբեր 2023
- «Հաջողություն եմ մաղթում քեզ, Արա՛ս». Վարդան Մինասյանն իր աջակցությունն է հայտնել Օզբիլիզին 15:28 11 Դեկտեմբեր 2023
- Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած 15:15 11 Դեկտեմբեր 2023
- Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները. Խաչատրյան 15:00 11 Դեկտեմբեր 2023
- Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը կարևոր քայլ է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին. Հակոբ Արշակյան 14:47 11 Դեկտեմբեր 2023
- Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր կարիքավոր երեխայի ձեռք մեկնելն է. 1946թ.-ի դեկտեմբերի 11-ին ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը 14:35 11 Դեկտեմբեր 2023
- Հայաստանի իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում. Բորել 14:18 11 Դեկտեմբեր 2023
- Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ 14:07 11 Դեկտեմբեր 2023
- Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան 13:53 11 Դեկտեմբեր 2023
- Թոքմաջյանը` ագրարայինի ռեկտո՞ր. Yerkir.am 13:36 11 Դեկտեմբեր 2023
- Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը 13:29 11 Դեկտեմբեր 2023
- Համայնքային գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել (Տեսանյութ) 13:17 11 Դեկտեմբեր 2023
- Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ական 13:05 11 Դեկտեմբեր 2023
- Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ-ում պարգևատրումներ են եղել 12:52 11 Դեկտեմբեր 2023
- Եթե ընտրություններն արդար լինեն՝ հուսով եմ ու վստահ եմ, որ հաղթելու եմ. Արաս Օզբիլիզ 12:39 11 Դեկտեմբեր 2023
- Տիգրան Առաքելյանի «ԶԱԿՈ» անիմացիոն նախագիծն ընտրվել է մասնակցելու Անսիի միջազգային կինոփառատոնին. ՀՀ ազգային կինոկենտրոն 12:27 11 Դեկտեմբեր 2023
- Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է չընտրեք. ինձ պետք է հավատաք. Արաս Օզբիլիզ 12:15 11 Դեկտեմբեր 2023
- Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է 11:53 11 Դեկտեմբեր 2023
- Ուշագրավ ժեստ. Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն 11:42 11 Դեկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:19 8 Դեկտեմբեր 2023 Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչել Է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը հնչել Է Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցում
-
16:45 7 Դեկտեմբեր 2023 Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Գագիկ Ոսկանյանը Ադրբեջանում դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
-
23:39 5 Դեկտեմբեր 2023 Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (լուսանկարներ) Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (լուսանկարներ)