- Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան
- «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն
- Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am
- Պլանային ջրանջատում
- Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել
- Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին
- Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
- Դատախազն առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից․ նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»
- Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան ՀՀ, ապրեն ամենաթանկ հյուրանոցներից մեկում ու հետո էլ ծաղրեն Հայաստա՞նը. Մանուկյան
16:55 19 Մարտ 2025«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» այսօր ուշագրավ փաստաթղթեր է հրապարկել օրերս մեծ աղմուկ հանած թուրք լրագրողների՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ Անդրադառնալով այդ տեղեկավությանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Ու այսպես. պարզվում է՝
բազմամիլիոնանոց ծախսերով այցը նախատեսվել է դեռ 2024 թ.-ի դեկտեմբերին, պետական ֆինանսավորմամբ գործող Օրբելի կենտրոնի միջազգային համաժողովին մասնակցելու համար։ Սակայն այդպես էլ այն չի կայացել, ու թուրք լրագրողները չեն ժամանել։
Հրավերներում խոսք չի եղել հատուկ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց կազմակերպելու մասին, այլ ընդհանրական պաշտոնյաների հետ հանդիպումների մասին է խոսք գնացել։
Թերեւս թուրքական կողմին չի հետաքրքրել Հայաստանի ներքին լսարանին կերակրող ինչ-որ ձեւական հավաքին մասնակցելը։ Նրանց թիրախը եղել է Նիկոլ Փաշինյանը ու հատկապես Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա քաղաքական բովանդակության հարցում պաշտոնական Երեւանից ուրացման հայտարարություն կորզելը, որն էլ ի վերջո օրերս ստացան։
Հիմա այդ այցի ու լուսաբանման աննախադեպության հարցով, որի մասին մի քանի օր խոսում են կառավարության ներկայացուցիչները։ Իրոք այն աննախադեպ է եղել, բայց այլ պատճառներով.
ՀՀ անկախ պետականության պատմության մեջ չի եղել երկրորդ նման դեպք, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողներ գան Հայաստան, հարկատուների հաշվին պտտվեն, ապրեն Երեւանի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, ու հետո էլ ծաղրեն Հայաստանը։
Անգամ 2009-2014 թվականների ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը անհամեմատ մեծ էր Երեւանում, իշխանական աշխատասենյակներում որեւէ մեկի մտքով չանցավ հայ հարկատուների հաշվին թուրք լրագրողներ հրավիրել։
Աննախադեպ է, որ թուրք հայտնի հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հարցազրույց վերցնի ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյայից ու դրանից հետո նրան ծաղրի՝ մեջբերելով Ադրբեջանի ղեկավարի արտահայտությունները։
Իշխանությունները հպարտանում են, թե այդքան մեծ ծավալի հոդված չի տպագրվել Հայաստանի մասին։ Իրենց անգիտության հետեւանքն է այս պնդումը։ Հիշատակածս ֆուտբոլային դիվանագիտության օրերին ծովածավալ էին այդ հրապարկումները։
2000-ականներին, հատկապես Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելից օրերին, աշխարհի տարբեր խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման տարիներին անպակաս էին այդ հրապարկումները։ Բայց մի մեծ տարբերություն. այդ շրջանում հոդվածները վերնագրվում էին «Հայկական ցունամի», ու աղմուկը այն մասին էր, թե Թուրքիան չի կարողանում դիմագրավել հայկական ճնշումներին միջազգային հարթակներում, հիմա արդեն նրանք խոսում են ադրբեջանցիների Երեւան վերադառնալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի իշխանական այս աննախադեպության սիրահարները թերեւս իրական կրթվելու կարիք ունեն, որ տեղեկանան՝ առանց ՀՀ բյուջեի գումարների, հրավերների, խնդրագրերի Հայաստանում այն տարիներին այցերով են եղել թուրքական մասս մեդիայի ամենախոշոր ներկայացուցիչները՝ Մահմեդ Ալի Բիրանդը, Սամի Քոհենը, Յալըմ Էրալփը, Ջան Դյունդարը, CNN Turk հեռուստաընկերության այն օրերի գլխավոր խմբագիր Ֆերհաթ Բորաթավը, որն, ի տարբերություն իր ներկայիս պաշտոնակցի, անպարկեշտ չի պահել իրեն Հայաստանի նկատմամբ։
Այսպիսի տարբերություն այս իշխանությունների «իրական Հայաստանի» ու իրոք իրական Հայաստանի միջեւ»։
Լրահոս
- Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել հավասար պայմաններով․ Փեզեշքիան 21:13 21 Ապրիլ 2025
- «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն 20:45 21 Ապրիլ 2025
- Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am 20:33 21 Ապրիլ 2025
- Պլանային ջրանջատում 20:22 21 Ապրիլ 2025
- Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել 20:09 21 Ապրիլ 2025
- Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին 19:52 21 Ապրիլ 2025
- Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել 19:37 21 Ապրիլ 2025
- Դատախազն առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից․ նրա նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» 19:27 21 Ապրիլ 2025
- Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ 19:15 21 Ապրիլ 2025
- Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն 19:04 21 Ապրիլ 2025
- Երևանում պատուհանից մուտք են գործել կոշիկի արտադրամաս և կոտրելով մետաղյա պահարանը՝ հափշտակել մոտ 2 մլն դրամ 18:59 21 Ապրիլ 2025
- Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն էր գեներացնում ոչ թե «ՀԺ»-ում, այլ՝ «Օրագրում». Գեղամ Մանուկյան 18:48 21 Ապրիլ 2025
- Մալաթիայում դանակահարությունն ավարտվել է կրակոցներով. վիրավոր կա 18:37 21 Ապրիլ 2025
- Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը 18:25 21 Ապրիլ 2025
- Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց 18:14 21 Ապրիլ 2025
- Պուտինը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ 18:06 21 Ապրիլ 2025
- Նորին Սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ և արդար աշխարհ չի կարող մոռացության մատնվել. Փաշինյան 17:53 21 Ապրիլ 2025
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ. Մհեր Գրիգորյան 17:42 21 Ապրիլ 2025
- Օմանի սուլթանը ժամանել է ՌԴ 17:28 21 Ապրիլ 2025
- Կյանքից հեռացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Ուգո Գատին 17:15 21 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
16:09 21 Ապրիլ 2025 Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ուղղությամբ, կրակի ինտենսիվությունը էականորեն մեծ է եղել․ Աբրահամյան Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ուղղությամբ, կրակի ինտենսիվությունը էականորեն մեծ է եղել․ Աբրահամյան
-
12:20 21 Ապրիլ 2025 «Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ». Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին «Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ». Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին
-
10:51 21 Ապրիլ 2025 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը՝ մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Կալիֆոռնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը՝ մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը
Տնտեսություն
-
20:22 21 Ապրիլ 2025 Պլանային ջրանջատում Պլանային ջրանջատում
-
15:22 21 Ապրիլ 2025 Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման դատապարտվի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան Որ օրը հայտարարագիր լրացնող որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման դատապարտվի, պատրաստ եմ ներողություն խնդրել. Թունյան
-
14:06 21 Ապրիլ 2025 Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը
Հասարակություն
-
20:45 21 Ապրիլ 2025 «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն «Գործող իշխանությունն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին»․ Հայաստանի ժուռնալիստների միություն
-
20:33 21 Ապրիլ 2025 Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am Սպառնալիքներ, հրմշտոց․ Գյումրիում մարզիչ է ձերբակալվել. Aravot.am
-
20:09 21 Ապրիլ 2025 Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել Շենգավիթի թաղապետարանում ձերբակալվածներից մեկին մեղադրանք է ներկայացվել