- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է
- Հռոմի պապին հոսպիտալացրել են
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար
- Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի
Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու արցախցիների տառապանքներին վերջ դնելու փորձերում. Սերգեյ Սմբատյանի կոչը
13:05 26 Դեկտեմբեր 2022Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նա նաեւ նշել է. «Սակայն ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է և ո՛չ հանդուրժելի։ Արցախում այսօր 120000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։
Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։
Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։
Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։ Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։
Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում։
Լրահոս
- Էստոնիայում պաշտոնյաներին կարգելեն օգտագործել Tik Tok-ը 02:00 30 Մարտ 2023
- Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը 01:39 30 Մարտ 2023
- ԱՄՆ-ն պատրաստվում է տիեզերքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի հետ հակամարտությանը․ WSJ 01:18 30 Մարտ 2023
- Alibaba-ն կբաժանվի 6 անկախ բիզնես խմբի, որոնցից յուրաքանչյուրը դուրս կգա բորսա 00:40 30 Մարտ 2023
- Հրանտ-Լեոն Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր նորամուտին 00:19 30 Մարտ 2023
- Մաստակը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Դաունի կրտսերի բերանում, աճուրդի է հանվել 40 հազար դոլարով 00:00 30 Մարտ 2023
- Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին․ ՀՀ-ն վերապահումով է միացել 23:58 29 Մարտ 2023
- Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ. Արցախի պետնախարար 23:53 29 Մարտ 2023
- Ձյուն, անձրև և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 23:42 29 Մարտ 2023
- Գետափի կամրջի մոտ ուժեղ քամուց մոտ 20 մետրանոց բարդու ծառը տապալվել է 23:31 29 Մարտ 2023
- Քիշնևի քաղաքապետի հետ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին 23:17 29 Մարտ 2023
- Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. ֆրանսիացի պաշտոնյա 23:06 29 Մարտ 2023
- Գողացված հեռախոսը հայտնաբերվել է 22:54 29 Մարտ 2023
- Հռոմի պապին հոսպիտալացրել են 22:44 29 Մարտ 2023
- Նիկոլն ու գագաթաժովը՝ սուտ, դատարկ եւ վնասարար 22:32 29 Մարտ 2023
- Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում ջրանջատում կլինի 22:18 29 Մարտ 2023
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 22:06 29 Մարտ 2023
- Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել 21:55 29 Մարտ 2023
- Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 21:45 29 Մարտ 2023
- Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից 21:34 29 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
14:59 28 Մարտ 2023 Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ Լեռնակերտի պեղումներում բացվել են միջին բրոնզից ուշ բրոնզի անցման փուլին վերագրվող թաղումներ
-
12:35 27 Մարտ 2023 Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ
-
13:21 24 Մարտ 2023 Պետությունն է որոշում ՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհությունների մասին Պետությունն է որոշում ՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհությունների մասին