18:14:29 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ․ Ալի Բաղերի Քանի

    19:43 25 Հունիս 2024

    Թեհրանը կշարունակի բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ՝ Ասիական համագործակցության երկխոսության 19-րդ նախարարական հանդիպման շրջանակում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, փոխանցում է «Լուրեր»-ը։

    Նիստին մասնակցել են 41 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում՝ ասիական երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ: Պաշտոնյան հիշեցրել է, որ այժմ Թեհրանը զարգացնում է հարաբերությունները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի հետ:

    «Տարածաշրջանային երկրները որքան շատ գործակցեն տարբեր ոլորտներում, այնքան արտաքին ուժերն ավելի քիչ կմիջամտեն: Հարևանների հետ Թեհրանի գործակցությունը կարող է ապահովել Իրանի և տարածաշրջանի ժողովրդի շահերը»,- հավելել է Ալի Բաղերին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս