11:32:59 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էրդողանը հայտարարել է` չի ակնկալում, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի

    23:12 14 Հուլիս 2024

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ չի ակնկալում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը շուտով կավարտվի։ Ելույթ ունենալով Ստամբուլում Ազգային պաշտպանության համալսարանի սպաների ավարտական արարողության ժամանակ՝ նա նշել է, որ թուրքական կողմը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար։

    «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է գրեթե երկուսուկես տարի: Ցավում եմ խոստովանել, որ դեռևս չկա մոտ ապագայում այդ հակամարտությունը դադարեցնելու ամուր կամք»,- ասել է Էրդողանը։

    Նրա խոսքով, Թուրքիան «ամեն ինչ անում է» հակամարտությունը դադարեցնելու համար, որը «ոչ մեկին օգուտ չի տալիս»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս